Հայաստանում մահվան հիմնական պատճառ են հանդիսանում սրտանոթային հիվանդությունները եւ քաղցկեղը:
Բժշկական կենտրոնների ղեկավարների խոսքով` այս պահին մի քանի հազար կին կորցրել է բուժվելու հույսը այն պատճառով, որ շատ ուշ է դիմել բժշկի: Բժշկի չդիմելու պատճառներից հիմնականը Հայաստանում անվստահությունն է մասնագետների եւ առողջապահության ոլորտի հանդեպ:
Մյուս կարեւոր պատճառն այն է, որ հիվանդներին վախեցնում են հետազոտությունների եւ բուժումների գները, սակայն կլինիկաների տնօրենները եւ բժիշկներն ասում են, որ հետազոտվելու համար նախատեսված գումարները այդքան էլ մեծ չեն, եթե հաշվի առնվի այն, որ դրանք կարող են փրկել հիվանդի կյանքը: Մասնագետները նաեւ մատնանշում են պոլիկլինիկաներում անվճար հետազոտվելու հնարավորությունը, որից նույնպես շատերը խուսափում են օգտվել:
«Բազմիցս լսել եմ տարբեր տեղերից, որ մամոգրաֆիայի արժեքը 100-150 դոլար է: Դա ուղղակի ծիծաղելի եւ զարմանալի է` համենայնդեպս ինձ համար, որովհետեւ մենք 14 տարիների ընթացքում ոչ մի անգամ մեր գինը չենք փոխել: Գինը եղել է 11 հազար դրամ եւ հիմա էլ արժի այդքան», - հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Սակայն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երեւանի քաղաքացիները բողոքում էին մասնագիտական թերի գիտելիքներից, բուժաշխատողների վերաբերմունքից, ինչպես նաեւ գներից ու բուժման արդյունքից:
Հայաստանում 421 տղամարդկանց հետազոտելու արդյունքում 24-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ: 5300 կնոջ մոտ քաղցկեղը խորացած փուլում է: «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» տնօրենի խոսքով` Հայաստանում ամեն երրորդ կին խնդիրներ ունի ներքին օրգանների հետ:

Your browser doesn’t support HTML5