Երգիծանքի եւ հումորի օրը Երեւանում կրկին անցավ ապրիլմեկյան տոնակատարությունների նախաձեռնող խմբի ղեկավարությամբ, ովքեր ավանդական դարձած ցուցահանդեսներից բացի, այս տարի զարդարեցին նաեւ երեւանյան գետնանցումներից մեկը:
Հանրապետության հրապարակին հարող գետնանցումը, որ տանում է դեպի մետրոյի համանուն կայարան, երիտասարդ նկարիչների ջանքերով նկարազարդվեց զվարճալի պատկերներով: