Ազատություն հրապարակում հացադուլը շարունակող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելել են խորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նախ «Ժառանգության» առաջնորդին այցելեցին խորհրդարանի փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Սամվել Բալասանյանն ու պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Բալասանյանը Րաֆֆի Հովհաննիսյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անունից Աստվածաշունչ նվիրեց ու փոխանցեց հորդորը` «դադարեցնել հացադուլը, բոլոր խնդիրները լուծել միասին` խորհրդարանում»:
Հետո եկավ Ազգային ժողովում Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` դաշնակցական պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Արա Նռանյանի ու Արծվիկ Մինասյանի ուղեկցությամբ, իսկ հեռանալիս` խոստացավ կրկին այցելել այնպիսի ժամանակ, երբ խաղաղ զրուցելու հնարավորություն կլինի:
Եվ վերջապես, եկավ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը` խորհրդարանում Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի ու «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ուղեկցությամբ:
Րաֆֆի Հովհաննիսյանը ոտքի ելավ, ողջունեց ԱԺ նախագահին, որից հետո, մի քանի տասնյակ լրագրողներով շրջապատված, երկուսով նստեցին այն նստարանին, ուր արդեն 11-րդ օրն է հացադուլ է անում «Ժառանգության» ղեկավարը: Նրանց միջեւ զրույց սկսվեց, որը տեւեց մոտ տասնհինգ րոպե:
Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց, թե որոշ առումներով կիսում է Րաֆֆի Հովհաննիսյանի մտահոգությունները:
«Ուղղակի իմ մոտեցումը մի քիչ այլ է: Մենք ունենք հնարավորություն, ամբիոն` ավելի արդյունավետ հնչեցնելու մեր մտահոգությունները», - ասաց ԱԺ նախագահը:
Զրույցի վերջում Հովիկ Աբրահամյանը հորդորեց Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը եւ վերադառնալ խորհրդարան: Սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը միտքը չփոխեց, եւ արդեն Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո, լրագրողներին ասաց. - «Ինձ համար շատ կարեւոր հոգեւոր լիցք էր իր այցելությունը, եւ տակավին` մտադիր չեմ դուրս գալ հացադուլից»:
Ազատություն հրապարակից Ազգային ժողովի նախագահի, պատգամավորների ու լրագրողների հեռանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը, իր ընտանիքի անդամներով ու կողմնակիցներով շրջապատված, շարունակեց նստած մնալ արդեն հայտնի նստարանին:
Իսկ քիչ այն կողմ շարունակում էր տեղադրված մնալ վրանը, որի վրա գրված էր` «Պահպանվում է ժողովրդի կողմից»:
Մինչեւ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների այցելությունները հրավիրած ասուլիսի ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրել էր, թե երեկ իրեն է մոտեցել մի երիտասարդ ու, ներկայանալով որպես նախագահի նստավայրի ներկայացուցիչ, փոխանցել, որ Սերժ Սարգսյանի հանձնարարականով նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը պետք է հանդիպի իրեն` Րաֆֆի Հովհաննիսյանին:
Այսօր ավելի ուշ Tert.am լրատվական կայքի հետ զրույցում նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն իր խորհրդականներից որեւէ մեկին չի ուղարկել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպելու:

«Սերժ Սարգսյանն իր խորհրդականներից որեւէ մեկին չի ուղարկել»