Մատչելիության հղումներ

«Իշխանության արտահերթ եւ օրինավոր ձեւավորումը ժողովրդի պահանջն է»


«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր եւ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ, այսօր ժողովրդի պահանջը եւ Հայաստանի արդի հրամայականն է «ամբողջ իշխանության արտահերթ եւ օրինավոր, նորովի ձեւավորումը»:

«Որպեսզի իշխանությունը վերադարձվի ժողովրդին, անհրաժեշտ է գործող իշխանության գիտակցություն, ինչպես նաեւ ժողովրդի ոգի եւ վճռականություն: Եվ եթե մինչեւ հիմա շոշափելիորեն չի երեւացել իշխանության գիտակցության փոփոխությունը, պահի ճակատագրականության ըմբռնումը, հասարակական հատվածում, կարծեք թե, ոգու բարձրացման, բանավեճի, նաեւ իրավատիրության գիտակցման ընդարձակման միջոցով սկսվել է հանրային նոր հանգրվան», - հայտարարեց Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսում:

Հարցին, թե նշանակում է դա արդյոք, որ ինքը պահանջում է արտահերթ ընտրություններ, «Ժառանգության» առաջնորդը արձագանքեց. - «Ժողովուրդը արդեն պահանջել է: Ես հիմա սպասում եմ, թե իշխանական հատվածը, ինչպես նաեւ հասարակական իրավատիրությունը իրենից ինչ կներկայացնեն առաջի[կա] շաբաթների ընթացքում: Պահանջը ժողովրդի պահանջն է, եւ ես շատ փոքր եմ այստեղ պաստառ կպցնելու եւ ասելու, թե ես միանում եմ այդ պահանջին: Պահանջը արդեն գրանցված է, եւ ես միանում են այդ պահանջին»:

Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 15-ից հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG