Մոսկվան պատրաստ է Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի հարցով նրա բանագնացի հետ խորհրդակցությունների, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը։
«Մենք պատրաստ ենք բանակցությունների, երե դրանք կլինեն ըստ էության, հակամարտության սկզբնաղբյուրների ու նախագահ Պուտինի կողմից շարադրված սկզբունքների մասին», - ասել է Սերգեյ Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը միաժամանակ շեշտել է, թե Մոսկվան դեմ է ժամանակավոր հրադադարի գաղափարին․ - «Դա որևէ տեղ չի տանում, մեզ պետք են վերջնական, իրավաբանական պայմանավորվածություններ», - ասել է նա։
Բանակցությունների պատրաստակամության մասին Կրեմլը հայտարարել էր նաև մինչ այդ՝ զուգահեռ առաջադրելով Ուկրաինայի և Արևմուտքի համար անընդունելի պայմաններ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ռուսական զորքն ուկրաինական 2 գյուղ է գրավել, մոտենում է Պոկրովսկ և Կուրախովե քաղաքներին Պուտինի ու Թրամփի հանդիպման կազմակերպման իրական ազդակներ դեռ չեն եղել․ ՊեսկովՊուտինն առաջարկում է հրթիռային «մենամարտ» անցկացնել ԱՄՆ-ի հետԹրամփի հատուկ բանագնացը հունվարի սկզբին կայցելի Ուկրաինա, այց Մոսկվա չի նախատեսվում․ ReutersԹրամփը գովել է Էրդողանին, ասել, որ Ուկրաինայում հարցով էլ կխոսի Պուտինի ու Զելենսկու հետ