«Սիրիայի տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ», - կիրակի երեկոյան Դամասկոսում, Սիրիայում իշխանության եկած Հայաթ «Թահրիր աշ-Շամ» կազմակերպության ղեկավար Աբու-Մոհամադ ալ-Ջուլանիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով` Սիրիայի տարածքային ամբողջականության գլխավոր սպառնալիքը երկրի հյուսիսում գործող քրդական ուժերն են, որոնք «օկուպացրել են Սիրիայի տարածքը և շահագործում են երկրի բնական պաշարները»։
Ֆիդանն իր ելույթում, սակայն, չի հիշատակել Սիրիայի հյուսիսում գտնվող այն շրջանների մասին, որոնք Թուրքիայի զինված ուժերի հսկողության ներքո են։
Անկարայի և դրա դաշնակիցը հանդիսացող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորման հսկողության ներքո է գտնվում Սիրիայի հյուսիսային շրջանների 9 հազար քառակուսի կիլոմետրը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանի գերագույն առաջնորդը սիրիացիներին կոչ է արել դիմակայել ապստամբների կառավարությանըԹուրքիան «կօգնի Սիրիայի նոր կառավարությանը ձևավորել պետական կառուցվածքը», մշակել նոր Սահմանադրություն Թուրքիայի և Իրանի առաջնորդները Սիրիայի հարցով հանդիպել են Կահիրեում