Ռուսական կողմը «պատրաստ է 630 ուկրաինացի գերի վերադարձնել Ուկրաինային՝ փոխանակման սկզբունքով»

Պատերազմ Ուկրաինայում, արխիվ

Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ ռուսական կողմը պատրաստ է 630 ուկրաինացի գերի վերադարձնել Ուկրաինային՝ փոխանակման սկզբունքով։

«Պատրաստ ենք փոխանակել 630 զինվորականների և միաժամանակ սկսել կազմակերպչական միջոցառումներ՝ հետագա փոխանակումներ նախապատրաստելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Կիևն առայժմ չի արձագանքել Մոսկվայի առաջարկին։