Մատչելիության հղումներ

Ուկրաինան ու Ռուսաստանը գերիներ են փոխանակել


Ռուսաստանն ու Ուկրաինան հոկտեմբերի 18-ին 190 ռազմագերի են փոխանակել Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Տելեգրամում հայտնել է, որ վերադարձած ռուս զինվորականներից 95-ը Բելառուսում բուժզննում են անցնում։

«Ամեն անգամ, երբ Ուկրաինան ազատում է մարդկանց ռուսական գերությունից, մենք մոտենում ենք այն օրվան, երբ ազատությունը կվերադարձվի բոլոր նրանց, ովքեր գտնվում են ռուսական գերության մեջ»,- գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Տելեգրամում։

Ուկրաինական լրատվականները հաղորդում են, որ վերադարձվածների թվում է ուկրաինացի լրագրող և իրավապաշտպան Մաքսիմ Բուտկևիչը, որը ռուսական դատարանի կողմից դատապարտվել էր ռուսական զորքերի վրա կրակելու համար:

Վերջին հայտնի գերիների փոխանակումը սեպտեմբերին էր:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 18-ին, Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել էին զոհված զինծառայողների մարմինները։ Ուկրաինա է վերադարձվել 501 զինվորի դի, իսկ Ռուսաստան՝ 89։

XS
SM
MD
LG