Այսօր Սպիտակ տանը կհանդիպեն ԱՄՆ-ի հեռացող և նորընտիր նախագահներ Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Նոյեմբերի 5-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից ժամեր անց Սպիտակ տան ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել հանրապետականների թեկնածուի հետ, շնորհավորել ընտրությունների արդյունքների կապակցությամբ և հրավիրել հանդիպման՝ քնննարկելու իշխանության խաղաղ փոխանցմանը վերաբերող հարցեր։
The Washington post-ի համաձայն՝ նախագահ Բայդենի հետ հանդիպումից հետո նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է հանդիպում ունենալ նաև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետականների հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բայդենը, Հարիսը շնորհավորեցին Թրամփին. ԱՄՆ գործող և նորընտիր նախագահները կհանդիպեն Սպիտակ տանը