Շոյգու․ «Հարավային Կովկասում իրադրության բարելավման նախադրյալներ կան»

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու, արխիվ

«Հարավային Կովկասում իրադրությունը շարունակում է բարդ մնալ, սակայն դրա բարելավման նախադրյալներ առկա են», - այսօր Մոսկվայում ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների ղեկավարների հավաքին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։

Նրա խոսքով, տարածաշրջանում իրադրության բարելավմանը խանգարող գործոններ ևս առկա են՝ նախևառաջ Արևմուտքի միջամտությունը։

«Արտաքին խաղացողները խանգարում են [իրադրության բարելավմանը]։ Խոսքը նախևառաջ արևմտյան պետությունների մասին է, որոնք ոչ այնքան պատշաճ նպատակներ են հետապնդում», - հայտարարել է Շոյգուն՝ կրկին ընդգծելով, որ «տարածաշրջանային խնդիրներին անհրաժեշտ են տարածաշրջանային լուծումներ»։

ԱՊՀ ԱԽ քարտուղարների մոսկովյան նիստին մասնակցում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների նիստին կմասնակցի նաև Հայաստանի դեսպանը