Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները, այդ թվում և Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մանդատներից հրաժարվելու արձանագրությունը ներկայացրել են ընտրատարածքային հանձնաժողով։
Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականի մասին:
Չնայած հրաժարականի մասին լուրերը սկսեցին պտտվել դաշինքի հետ սերտորեն առնչվող նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ քրեական վարույթի հարուցումից անմիջապես հետո, բայց այս ընթացքում ոչ Բալասանյանները, ոչ քաղաքապետը, ոչ էլ ավագանու անդամները որևէ կերպ չեն բացատրել, թե ինչու են հերթական ընտրություններից երկու տարի առաջ հրաժարվում Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի կառավարումից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բալասանյան» դաշինքը վայր դրեց մանդատները, Գյումրիի քաղաքապետը հրաժարական տվեց ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սամվել Բալասանյանին ձերբակալելու որոշում է կայացվել Սև բերդի հարակից հողատարածքների օտարման գործով
Մանրամասները տե՛ս այստեղ