«Հեզբոլա»-ն հաստատել է իր բարձրաստիճան զինվորականների զոհվելու լուրը

Բեյրութ, Լիբանան, 20-ը սեպտեմբերի, 2024թ.

ԱՄՆ-ում և մասամբ ԵՄ-ում ահաբեկչական խմբավորում համարվող «Հեզբոլա»-ն հաստատել է, որ ուրբաթ օրը Բեյրութում Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է իր բարձրաստիճան հրամանատարը և լիբանանցի այլ բարձրաստիճան գործիչներ։

Խոսքը Ռադվանի ստորաբաժանման ղեկավար Իբրահիմ Աքիլի մասին է։

«Հեզբոլա»-ն հաստատել է Աքիլի մահը կեսգիշերից անմիջապես հետո՝ նրան ներկայացնելով «իր գլխավոր առաջնորդներից մեկը»: Ըստ խմբավորման՝ Աքիլը սպանվել է Բեյրութի հարավային Դահիե արվարձանում:

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 14 մարդ։

Նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ վիրավորվել է առնվազն 66 մարդ, որոնցից 9-ի վիճակը ծանր է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելի հարվածի հետևանքով սպանվել է «Հեզբոլա»-ի բարձրաստիճան զինվորականներից մեկը. Reuters