Պաշտոնական Երևանը հերքում է ադրբեջանական դիրքերը գնդակոծելու Բաքվի պնդումը։
Ադրբեջանը հայտարարել է, թե հայկական կողմը սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15 - 01։05-ի սահմաններում կրակել է Նախիջևանի դիրքերի ուղղությամբ։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը ընդգծում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
Բաքուն երեկ նույնպես հայկական կողմին մեղադրել էր նույն ուղղությամբ հրադադարը խախտելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր պնդումը։
Հայկական կողմը կրկին հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանն առաջարկում է Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորել