Ուկրաինան նշում է Անկախության օրը։ Նախագահ Վլադիմիր Զելնսկին կնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել Ուկրաինայի համար զոհվածների հիշատակին։ Նրանք ծաղիկներ են դրել հերոսների հիշատակի պատին։
Եկեղեցում պատարագ է մատուցվել, որի ներկա էին նաև Կաթոլիկ և Հույն ուղղափառ եկեղեցիների առաջնորդները, ինչպես նաև Ղրիմի ռաբբին ու մուֆթին:
Ռուսաստանին սահմանակից Սումիի շրջանում նկարահանված տեսաուղերձում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ թշնամին կիմանա ուկրաինական պատսխան հարվածը՝ արժանի, սիմետրիկ ու հեռահար։
«Ով ցանկանում է դժբախտություն բերել մեր երկրին, այն կգտնի իրենց տանը՝ տոկոսներով։ Ով ցանկանում է չարիք սերմանել մեր հողում, պտուղները կհնձի իր տարածքում։ Սա մարգարեություն չէ, չարախնդություն չէ, կույր վրեժ չէ՝ սա օրինաչափություն է։ Բումերանգ թշնամու համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բայդենը վերահաստատում է անսասան աջակցությունը Ուկրաինային. Վաշինգտոնը Կիևին նոր ռազմական օգնություն է հատկացնում Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկուն Ուկրաինայի Անկախության օրվա առթիվԹեժ մարտերն ու ռմբակոծությունները Ուկրաինայում և Ռուսաստանում շարունակվում են