Թուրքիայի խորհրդարանի պատվիրակությունը օգոստոսի 7-ին մեկնելու է Հաագա՝ Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքով գործին պաշտոնապես միանալու հայց ներկայացնելու համար։ Այդ մասին «Անադոլու» գործակալությանը հայտնել է խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Ջունեյդ Յուքսելը։
Նա ասել է, որ հայցն ընդունվելու դեպքում Թուրքիան «մասնակցելու է դատական ամբողջ պրոցեսին և համարձակ ելույթներ է ունենալու Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանության վերաբերյալ»։
«Թուրքիան կարող է հանդես գալ ՄԱԿ-ում 1948 թվականին ընդունված ցեղասպանության կանխարգելման և պատժելու կոնվենցիայի մեկնաբանություններով, որն ընկած է Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության կողմից ներկայացված հայցի հիմքում», - ասել է Թուրքիայի խորհրդարանի իրավական հարցերով հանձնաժողովի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թուրքիան կմիանա Իսրայելի դեմ Հարավային Աֆրիկայի հայցին. ՖիդանՄիջազգային դատարան. Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները ՌաֆահումՄԱԿ-ի դատարանն Իսրայելից պահանջում է պաղեստինցիների ցեղասպանությունից խուսափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելԻսրայելը կտրականապես հերքում է պնդումները, թե ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների դեմ