Բարաք և Միշել Օբամաները սատարում են Քամալա Հարիսին

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման տիկնոջ՝ Միշել Օբամայի հետ, արխիվ

Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման և նախկին առաջին տիկին Միշել Օբաման հայտնել են, որ աջակցում են Քամալա Հարիսին նախագահական մրցավազքում։

Այսօր առավոտյան մի տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է՝ ինչպես է Հարիսը հեռախոսով զրուցում Օբամա զույգի հետ։

Ըստ Associated Press-ի հարցման՝ Հարիսն արդեն ապահովել է Դեմոկրատների ազգային համագումարի պատվիրակների մեծամասնության հանրային աջակցությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դեմոկրատները միավորվում են Քամալա Հարիսի շուրջԸնտրարշավի առաջիկա ամիսները կարող են դառնալ ամենաթեժը ԱՄՆ արդի պատմության մեջԲայդենը լքեց ընտրարշավը, դեմոկրատներին հորդորեց առաջադրել Հարիսին