Պաշտոնական Երևանը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմի ստեղծման առաջարկությունը, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի հաղորդագրությունում:
Նշելով, որ վերջին օրերին Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները վերսկսել են Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ՀՀ Զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին հրապարակումները, որոնք Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է, վարչապետի աշխատակազմն ընդգծում է. - «Չնայած դրան, ադրբեջանական աղբյուրները շարունակում են նմանատիպ հրապարակումները՝ համեմելով աշխարհաքաղաքական բնույթի շեշտադրումներով»:
«Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը:
Վերահաստատում ենք ՀՀ կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ արդեն իսկ ձեռքբերված հրապարակային պայմանավորվածությունների շրջանակներում», - ասված է հաղորդագրությունում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 15-ին հայտարարեց հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորելու առաջարկի մասին, մեկ շաբաթ անց վարչապետի աշխատակազմը հաղորդեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով այդ առաջարկն ուղղելու մասին:
Առաջարկին հրապարակային արձագանք պաշտոնական Բաքվից առայժմ չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմը՝ Բաքվի սպառնալիքները կանխելո՞ւ համար. ինչ է այն ենթադրումՎարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել հրադադարի խախտումների հետաքննության երկկողմ մեխանիզմի գործնականացումըԵրևանը հերքում է ադրբեջանական դիրքերի գնդակոծման մասին Բաքվի հաղորդումները Երևանն առաջարկում է Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորելԱդրբեջանի ռազմական գերատեսչությունը երեկ հերթական հաղորդագրությունը տարածեց Հայաստանի Զինված ուժերի կողմից հրադադարի ենթադրյալ խախտման մասին, ինչը ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի զինված ուժերը կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ