ԱՄՆ-ի դատարանը կարճել է «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ժամանակ օպերատոր Գալինա Հաթչինսի չկանխամտածված սպանության մեղադրանքով աշխարհահռչակ դերասան Ալեք Բոլդուինի դեմ հարուցված քրեական գործը:
Դատարանը համաձայնել է փաստաբանների հետ, ովքեր ասել են, որ դատախազներն ու ոստիկանները թաքցրել են գործում առկա ապացույցների մի մասը։
Պաշտպանական կողմի փոխանցմամբ, մեղադրող կողմը չի պարզաբանել, թե ինչպես է նկարահանումների ժամանակ մարտական փամփուշտը հայտնվել դերասանին տրված ատրճանակի պահունակում։
Լսելով դատավճիռը՝ Հոլիվուդի գերաստղը կսլել է լաց լինել և հարազատների ու փաստաբանների ուղեկցությամբ հեռացել է դատարանի դահլիճից՝ չպատսխանելով լրագրողների հարցերին:
Ողբերգությունը տեղի է ունեցել հոլիվուդյան վեսթերնի նկարահանման հրապարակում՝ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին, երբ գլխավոր դերակատար Ալեք Բոլդուինը կրակ է արձակել ատրճանակից։ Պարզվել է, որ պահունակում եղել են մարտական փամփուշտներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կինոաստղ Ալեք Բոլդուինը նկարահանման ընթացքում հրազենով մարդ է սպանելԳնդակը դիպել է օպերատոր Գալինա Հաթչինսի կրծքին, վիրավորվել է նաև ռեժիսոր Ջոել Սոուզանը և հոսպիտալացվել։ Հաթչինսը մահացել է:
Հաթչինսի մահվան գործով մեկուկես տարվա ազատազրկման է դատապարտվել Հաննա Գուտիերես-Ռեյդը՝ «Ժանգը» ֆիլմի նկարահանումների ընթացում օգտագործվող ռեկվիզիտների, այդ թվում՝ զենքի համար պատասխանատու աշխատակիցը:
Մեղադրող կողմը պնդել է, որ աշխատակիցը՝ գործող ընթացակարգերի համաձայն, զենքը Բոլդուինին հանձնելուց առաջ պարտավոր էր այն ստուգել, ինչը չի արել և դա էլ ողբերգության պատճառ է դարձել:
Հաննա Գուտիերես-Ռեյդը բողոքարկել է դատավճիռը, բողոքարկումը քննարկման փուլում է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Այս դեպքը մեկն է տրիլիոնից». Ալեք Բոլդուինն անդրադարձել է նկարահանման հրապարակի ողբերգությանը