Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզում է

Նիկոլ Փաշինյանն՝ Արագածոտնի մարզում, 12-ը հուլիսի, 2024թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արագածոտնի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված աշխատանքներին և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին:

Վարչապետի առաջին կանգառն Աշտարակն էր, որտեղ գործադիրի ղեկավարը ծանթացել է համայնքի սուբվենցիոն ծրագրով իրականացված ասֆալտապատման աշխատանքներին, ինչպես նաև այցելել է համայնքի նորակառույց խաղադաշտ։

Երեկ կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը թվարկելով Հայաստանի մարզերում իրականացված և իրականացվող սուբվենցիոն որոշ ծրագրեր՝ ասաց, որ կարդալուն զուգահեռ մտովի ճամփորդում է այս վայրերով։

Վարչապետը հայտարարեց՝ գնալու է անձամ տեսնի դրանք։

«Որովհետև՝ գիտեմ, էս բոլոր տեղերում, որ կարդում եմ, հիմա պիտի գնամ տեսնեմ։ Պիտի այցելեմ։ Զբոսայգի՝ պատկերացնում եմ մոլախոտ, ճանապարհ՝ պատկերացնում են տիղմի շերտ և այլն», - ասաց վարչապետը՝ հորդորելով ուշադրությունի դարձնել ճանապարհների, խաղադաշտերի, այգիների բացումից հետո դրանց հետագա շահագործման, խնամքի հարցերին։

Այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանը Լոռիում 6 համայնք էր այցելել, որտեղ կառավարությունը դպրոցներ, մարզադահլիճներ ու բժշկական կենտրոն է կառուցում։ Շրջել էր, դիտողություններ արել ու վերջում ամփոփել՝ «դժգոհ եմ»։ Լոռու մարզի աղմկահարույց այցից երկու օր անց վարչապետն Արմավիրի մարզում էր։ Նիկոլ Փաշինյանն այս մարզում էլ դժգոհ էր մնացել պետական բյուջեի հաշվին իրականացվող շինարարական աշխատանքներից, ստուգել կախիչների ու ծորակների ամրությունը, քննադատել շինարարին բացօթյա մարզադաշտում կուտակված անձրևաջրերի համար ու պհանջել կարճ ժամկետներում վերացնել բոլոր թերությունները։

Փաշինյանի այցերից, դժգոհություններից ու կոշտ դիտողություններից ժամեր անց պաշտոնանկ էին արվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, Լոռու և Արմավիրի մարզպետները։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետն ազատվել են պաշտոններից
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր պաշտոնանկություն. այն դարձյալ հաջորդեց Փաշինյանի ստուգայցին