Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, պատասխանելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխության մասին լրագրողների հարցին, ասել է, որ «ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»։ «Տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է», - ասել է նա։
Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու, թեկնածությունն արդեն ներկայացված է, սպասում են նշանակմանը։
Մամուլն ավելի վաղ գրել էր խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի թեկնածության մասին։ Դեռ 2023-ի հոկտեմբերի վերջին Արսենյանը հաստատել էր, որ իր թեկնածությունն է ներկայացվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնի համար և իր «փաստաթղթերը գտնվում են Ռուսաստանում»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը Ռուսաստանում շուտով նոր դեսպան է ունենալու․ Ալեն Սիմոնյան