Եվրո 2024. Եվրոպայի գործող չեմպիոնը հրաժեշտ տվեց առաջնությանը

Գերմանիա - Շվեյցարիայի հավաքականը առաջին գնդակն է ուղարկում Իտալիայի ընտրանու դարպասը, Բեռլին, 29-ը հունիսի, 2024թ․

Շվեյցարիան և Գերմանիան քառորդ եզրափակչում են։

Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի հավաքականը հրաժեշտ տվեց Եվրո 2024-ին։ Շաբաթ օրը 1/8 եզրափակիչի հանդիպմանը իտալացիները 0:2 հաշվով զիջեցին Շվեյցարիայի ընտրանուն և դուրս մնացին հետագա պայքարից։

Շվեյցարացիներից բացի քառորդ եզրափակիչում խաղալու իրավունք նվաճեց նաև մրցաշարը հյուրընկալող Գերմանիայի հավաքականը՝ 2:0 հաշվով առավելության հասնելով Դանիայի ընտրանու նկատմամբ։

1/8 եզրափակիչում այսօր ևս երկու հանդիպում կկայանա՝ Անգլիա-Սլովակիա և Իսպանիա-Վրաստան։

Քառորդ եզափակիչի հանդիպումները կկայանան հուլիսի 5-6-ը, հուլիսի 9-ին և 10-ին կիսաեզրափակիչի խաղերն են, որոնց հաղթողները հուլիսի 14-ն Բեռլինում կհանդիպեն եզրափակիչում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Ռոնալդուի թիմի նկատմամբ և անցավ 1/8-րդ եզրափակիչ Եվրո 2024-ի փլեյօֆ դուրս եկավ նաև ՊորտուգալիանԵվրո 2024-ի փլեյօֆ անցավ նաև Շվեյցարիան