Լեհաստանը, Լիտվան, Լատվիան և Էստոնիան Եվրամիությանը կոչ են արել պաշտպանական գիծ ստեղծել Ռուսաստանի և Բելառուսի հետ Եվրամիության սահմանի ողջ երկայնքով։
«Ռուսաստանի և Բելառուսի հետ Եվրամիության արտաքին սահմանին պաշտպանական ենթակառուցվածքների համակարգի կառուցումը կլուծի սուր և հրատապ անհրաժեշտությունը՝ ապահովելու Եվրամիության անվտանգությունը ռազմական և հիբրիդային սպառնալիքներից», - նշված է այդ երկրների առաջնորդների նամակում, որի տեքստին ծանոթ է «Ռոյթերս» գործակալությունը։
Ակնկալվում է, որ այդ առաջարկն այսօր ներկայացվելու է Բրյուսելում մեկնարկող Եվրամիության գագաթաժողովին։
Եվրոպական որոշ դիվանագետների գնահատմամբ, Ռուսաստանի և Բելառուսի հետ Եվրամիության 700 կիլոմետրանոց սահմանին նման գիծի կառուցելու համար մոտավորապես 2,5 միլիարդ եվրո է անհրաժեշտ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեհաստանը 2,5 մլրդ դոլար կհատկացնի Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանի ամրապնդմանը