«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները այդ երկրի նախորդ և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության մեղքը քողարկելու, այն ուրիշների վրա բարդելու և ինքնաարդարացման նպատակ ունեն», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին հայտարարությունները։
«Ցավով պետք է արձանագրենք, որ նման հայտարարությունները Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության մտածելակերպում ռևանշիստական պատրանքների պահպանման արտացոլումն են», - նշել է ադրբեջանցի պաշտոնյան։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը․ ԱԽ քարտուղարԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր անդրադառնալով վերջին շրջանում հրադադարը խախտելու մասին ադրբեջանական մեղադրանքներին՝ ասել էր, որ Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները՝ շեշտելով՝ միանշանակ հայկական կողմից որևէ քայլ չի եղել էսկալացիայի ուղղությամբ, կրակոցներ չեն եղել։
Արմեն Գրիգորյանը նաև հայտարարել էր, թե հենց Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը հայերի ձեռքից ու հանձնել Ադրբեջանին։ Սա նոր լարվածություն է առաջացրել հայ-ռուսական հարաբերություններում։ Գրիգորյանի մեղադրանքներին Մոսկվայից պատասխանել են վիրավորանքներով։