Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը վաղը կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է Պետդեպարտամենտի պաշտոնական կայքը՝ տեղեկացնելով,որ հունիսի 27-29-ը նախատեսված եվրոպական շրջագայության ընթացքում բարձրաստիճան դիվանագետը կայցելի Ադրբեջան և Խորվաթիա։
Բաքվում Օ՛Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
«Բանակցությունների ընթացքում կողմերը կանդրադառնան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների առաջընթացին, ինչպես նաև կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման գործում ամերիկյան աջակցության հարցը», - նշված է հաղորդագրության մեջ։
Փոխպետքարտուղարը հանդիպելու է նաև Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ վերահաստատելու այդ երկրի կողմից մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները հարգելու անհրաժեշտությունը:
Երկու շաբաթ առաջ Օ՛Բրայենը Երևանում էր, որտեղ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության նիստում ամերիկյան կողմի համանախագահն էր:
«Ազատությանը» տված հարցազրույցում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետն ընդգծել էր՝ ժամանակն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության գան խաղաղության պայմանագրի շուրջ, և որ պահանջներ դնելու, հավելյալ բանակցություններ անցկացնելու գործելաոճը պետք է դադարեցվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Բաքուն ու Երևանը բավականին լավ են խոսում ուղիղ՝ միմյանց հետ. Օ՛ԲրայենՎաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին. Ջեյմս Օ՛ԲրայենՎաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին. Ջեյմս Օ՛ԲրայենՎարչապետն ու ԱՄՆ փոխպետքարտուղարն անդրադարձել են Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի քննարկումներին