Այսօր վաղ առավոտյան Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչները փակել էին Երևան-Ապարան ճանապարհը։
«Ազատության» հետ զրույցում նրանք ասացին, որ դեմ են գյուղի հողատարածքներից 110 հեկտարը հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացին:
Նրանց խոսքով՝ Արագածի լանջին լեռնադահուկային հանգստավայր ու ֆերմաներ կառուցող «Ռիդ» ընկերությունն իրենց արոտավայրերի համար չնչին փոխհատուցում է առաջարկում՝ 1 քառակուսի մետրի համար 345 դրամ: Մինչդեռ, ըստ գյուղացիներից մեկի, անկախ գնահատմամբ, մեկ քառակուսի մետրն ավելի քան 3 հազար դրամ է։
Ավելի քան երկու ժամ ճանապարհը փակ պահելուց հետո վարդենուտցիներն այն բացեցին՝ վարչապետի հետ հանդիպման պայմանով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արագածի լանջին մեծ ներդրում առաջարկած ու մերժված ընկերությունը կասկածում է մրցույթի անաչառությանը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արագածի լանջին 350 մլն դոլարի ներդրում առաջարկած ընկերությունը 1.5 տարուց ավելի է` սպասում է կառավարության վերջնական որոշմանը