Եվրամիությունը մտադիր է քննարկել վրացիների համար մուտքի արտոնագրերի պահանջների վերականգնման հարցը, այդ մասին են վկայում գաղտնազերծված փաստաթղթերը։
Բրյուսելը նման քայլի է դիմում` ի պատասխան «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի, որը Վրաստանի իշխող ուժն ընդունել է չնայած շաբաթներ տևած բազմահազարանոց բողոքի ցույցերին, միջազգային նախազգուշացումներին։
Եվրամիության փաստաթղթերը, որոնց ծանոթացել է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը, նաև կոչ է անում դիտարկել Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ, ինչպես նաև ֆինանսական օգնության կասեցում։
Վրաստանի կառավարությունից լրատվամիջոցի հարցումներին առայժմ չեն արձագանքել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի մի քանի տասնյակ քաղաքացիների համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի իշխանությունների դեմ ամերիկյան պատժամիջոցները վիրավորական են. Կոբախիձե