Ազգային ժողովի շենքի մոտ, Դեմիրճյան փողոցի հատվածում, ոստիկանական նոր ուժեր են բերվում։
Your browser doesn’t support HTML5
«Ազատության» տեսախցիկը նաև ոստիկանական մեքենաներում փշալարեր է արձանագրել։
Your browser doesn’t support HTML5
Հունիսի 9-ից Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, գիշերող ընդդիմադիր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարևոր հանգրվան է լինելու՝ առանց մանրամասնելու։
Իշխանությունը սա սպառնալիք ընկալեց։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զգուշացրեց՝ խորհրդարանի շենքը պաշտպանվում է ոչ միայն դրսից, այլև ներսից։ Քոչարյանը կոչ արեց ժողովրդին, նման որոշման դեպքում չգնալ շենքի գրոհի, ակնարկելով, որ հակառակ դեպքում ուժ է կիրառվելու։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հորդորեց ընդդիմությանը՝ չսադրել ոստիկաններին, նշելով, թե, իր համոզմամբ, Բագրատ Գաստանյանի շարժումը փորձելու է կրկնօրինակել այն, ինչ հեղափոխության ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը՝ փշալարերը հաղթահարելով մտնել խորհրդարան։
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանն է, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է։
Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին՝ պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ։
ԱԱԾ-ն զգուշացրել է՝ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։