Մատչելիության հղումներ

Փաշինյանն Ազգային ժողովում է, զուգահեռ խորհրդարանի շենքի մոտ շարունակվում է ընդդիմադիրների ցույցը


Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ
Ազգային ժողովի նիստերից մեկը, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում է, ուր ընթանում է 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումը, իսկ ավելի ուշ՝ Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը։

Զուգահեռ Ազգային ժողովի շենքի մոտ շարունակվում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած շարժման ցույցը, ցուցարարները շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտան։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր այսօր մեծ հանրահավաքի ու սպասվող կարևոր գործողության մասին՝ չնշելով դրա էությունը:

Իշխանությունից դա ընկալեցին սպառնալիք Ազգային ժողովի շենքին։ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը զգուշացրեց՝ խորհրդարանի շենքը պաշտպանվում է ոչ միայն դրսից, այլև ներսից։ Քոչարյանը կոչ արեց ժողովրդին, նման որոշման դեպքում չգնալ շենքի գրոհի, ակնարկելով, որ հակառակ դեպքում ուժ է կիրառվելու։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին հորդորեց ընդդիմությանը՝ չսադրել ոստիկաններին, նշելով, թե, իր համոզմամբ, Բագրատ Գաստանյանի շարժումը փորձելու է կրկնօրինակել այն, ինչ հեղափոխության ժամանակ արեց Նիկոլ Փաշինյանը՝ փշալարերը հաղթահարելով մտնել խորհրդարան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG