ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր չէ ներում շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին, եթե Դելավերի նահանգի դատարանը նրան մեղավոր ճանաչի ապօրինաբար զենք պահելու համար:
ԱՄՆ-ում թմրադեղ օգտագործողների ցանկում երբևէ գրանցված անձն օրենքի ուժով զրկվում է զենք կրելու իրավունքից:
ABC News-ին տված հարցազրույցում նախագահ Բայդենը նշել է, որ կընդունի դատարանի կայացնելիք վճիռը: Դատավարությունն այս շաբաթ է սկսվել:
Տեսականորեն Հանթեր Բայդենը կարող է դատապարտվել ընդհուպ 25 տարվա ազատազրկման, թեպետ այդ հոդվածներով մեղադրյալների նկատմամբ, որպես կանոն, շատ ավելի մեղմ պատիժ է սահմանվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Դելավերի նահանգում սկսվել է նախագահ Բայդենի որդու դատավարությունըԱՄՆ նախագահի որդուն մեղադրանք է առաջադրվել