Լոռու և Տավուշի մարզերում մայիսի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած հեղեղների հետևանքով Սանահին կայարանից մինչև Այրում կայարան երկաթուղու ութ ավերված հատվածներից երկուսը վերականգնվել են, տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։
Ըստ հաղորդման՝ երթևեկությունը դեռևս սահմանափակ է արագությամբ և շարժակազմի տեսակով։
Ընկերությունը նշում է, որ ներկայումս իրականացվում է Ալավերդի-Հաղպատ ճանապարհի փլուզված հատվածի մաքրում։
Ախթալա կայարանում վերականգնվել են 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծերն, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարաններն ու մալուխները: Կայանի արտաքին սարքավորումները կեղտից մաքրվել են, վնասված ավտոմատացման սարքերն՝ ապամոնտաժվել։
Ըստ ՀԿԵ-ի՝ Այրում կայարանի բազայի հիման վրա նախատեսվում է կկազմակերպել Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։
Ընկերությունը միևնույն ժամանակ տեղեկացնում է, որ մանևրային ջերմաքարշը շարունակում է տեխնիկա և մարդկանց տեղափոխել ճանապարհներից կտրված Քարկոփ, Ճոճկան, Մեծ Այրում և Փոքր Այրում բնակավայրեր:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե այգիները լինեին, էլի կարայինք վերականգնեինք մեր վնասը, բայց դե այգին էլ չկա». հեղեղումներից տուժած Քարկոփի բնակիչՉորս մահված պատճառ դարձած ջրհեղեղը դեպի Վրաստան տանող ճանապարհների ավելի քան 40 հատվածներ քարուքանդ է արել, 17 կամուրջ փլուզել, տներ, անասուններ ու այգիներ քշել տարել։ Աղետից 10 օր անց բնակավայրերի հետ կապող դեռ երթևեկելի կամուրջ չկա, դրա փոխարեն ժամանակավոր հետիոտնային կամրջակ է գործում։
Աղետի գոտու բոլոր մայրուղիները երեկվանից անցանելի են, բայց ոչ ծանրաքաշ մեքենաների համար․ դեռևս ժամանակավոր լուծումներ են գտել՝ հող լցրել փլուզված հատվածներում։
Բնակիչների, շենք-շինությունների վնասները դեռ հաշվառվում են, գույքագրումը չի ավարտվել։ Աղետի գոտու բնակիչների կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ էլ դեռ չկան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեղեղի հետևանքով մարդկանց կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ դեռ չկան ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՍԱՏՄ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում, որ ջրհեղեղի հետևանքով սատկած կենդանիները չհայտնվեն վաճառակետերում