Մատչելիության հղումներ

ՍԱՏՄ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում, որ ջրհեղեղի հետևանքով սատկած կենդանիները չհայտնվեն վաճառակետերում


Ջրհեղեղի հետևանքները Ալավերդիում, Լոռու մարզ
Ջրհեղեղի հետևանքները Ալավերդիում, Լոռու մարզ

Սննդի անվտանգության տեսչական մարմինն ուժեղացված հսկողություն է իրականացնում, որպեսզի ջրհեղեղի հետևանքով Լոռիում ու Տավուշում սատկած կենդանիները չհայտնվեն վաճառքի կետերում։ Այսօր այս մասին Ալավերդու համայնքապետարանում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Նախնական տվյալներով՝ Լոռու մարզում աղետի հետևանքով սատկել է 192 գլուխ խոզ, 50 խոճկոր, շուրջ 850 հավ, 143 մեղվափեթակ, 300 գլուխ ճագար, ինչպես նաև 16 խոշոր եղջերավոր կենդանի։ Արման Խոջոյանը հորդորեց քաղաքացիներին անկած կենդանիներ հայտնաբերելու դեպքում զանգահարել 118 հեռախոսահամարով և հայտնել դրա գտնվելու վայրը, որ մասնագետները մոտենան՝ իրականացնելու ոչնչացման աշխատանքներ՝ թաղման եղանակով։

Նախարարի տեղակալի խոսքով՝ այժմ գույքագրում են կորուստները գյուղատնտեսության ոլորտում։

«Փորձում ենք ընտրել այն արդար մեխանիզմները, որը կարտացոլի և՛ կորուստը, և՛ հետագայում վերականգնողական աշխատանքները, որովհետև մենք հասկանում ենք, որ ոչ միայն կորստի վերականգնումն է անհրաժեշտ, այլև որպեսզի հետագայում տնտեսվարողը հնարավորություն ունենա շարունակել իրենց աշխատանքը», - ասաց փոխնախարարը՝ առանց հստակեցնելու, թե ինչ փոխհատուցումներ կամ արտոնություններ կսահմանվեն տուժածների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG