ԱԱԾ-ում տվյալներ չեն հայտնաբերվել Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը Քննչական կոմիտեի շենքի մոտ, 3-ը հունիսի, 2024թ․

Ազգային անվտանգության ծառայությունում տվյալներ չեն հայտնաբերվել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի՝ Կրեմլի գործակալ լինելու մասին։

«Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - «Ազատության»-ը փոխանցեցին Դատախազությունից։

Ավելի վաղ Civic.am կայքի լրագրող Դավիթ Լևոնյանն էր հայտարարել, թե Բագրատ արքեպիսկոպոսը ԿԳԲ գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից։ Տավուշի թեմն էլ պահանջել էր իրավապահներից կա՛մ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ սրբազանին, կա՛մ՝ լրագրողին՝ սուտ մատնության համար։ Դատախազությունից էլ «Ազատության»-ը փոխանցել էին, որ ընթացք են տվել այս դիմումին և ուղարկել այն ստուգողական գործողությունների:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՔՊ-ի կայքի թղթակցի դեպքից հետո իրավապաշտպանները կոչ են անում մյուս լրագրողներին առնչվող միջադեպերին ևս ընթացք տալ