Հեղեղի հետևանքով մարդկանց կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ դեռ չկան

Աղետի գոտու մարդկանց կրած վնասի փոխհատուցման մեխանիզմներ դեռ չկան: Հեղեղից 6 օր անց տուժած բնակիչներն առայժմ հրատապ օգնություն են ստանում՝ սնունդ, հագուստ, առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքներ:

Քարկոփն Ալավերդու ամենատուժած բնակավայրերից է՝ 280 բնակչով։ Գյուղը ձգված է Դեբեդի ափով։ Ջրհեղեղի գիշերը Քարկոփից մի կերպ դուրս են եկել բոլոր բնակիչները՝ հարևան գյուղեր գնացել։

Չորս մահված պատճառ դարձած ջրհեղեղը դեպի Վրաստան տանող ճանապարհների ավելի քան 40 հատվածներ քարուքանդ է արել, 17 կամուրջ փլուզել։ Աղետից մեկ շաբաթ անց 7 բնակավայրերի հետ կապող դեռ երթևեկելի կամուրջ չկա, դրա փոխարեն ժամանակավոր հետիոտնային կամրջակ է գործում։ Անցնելուց հետո միայն գյուղերից իջած մեքենաներով է հնարավոր մեկուսածված բնակավայրեր հասնել։

Քարկոփը նորակառույց մետաղական կամրջից 10 կմ է հեռու։ Ախթալայից իջած մի քանի մաքրող տրակտոր էր աշխատում, բակերը տիղմից ազատում։

Բակերն ու տները մաքրելուց հետո արդյո՞ք աղետից տուժած շենքերը սեյսմակայուն կլինեն, դեռ պաշտոնական պատասխան չկա։

Մանրամասներն «Ազատության» ռեպորտաժում.