Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը տեղադրվեց։
Տարբեր բնակավայրերից առաջին բնակիչներն արդեն անցնում են Դեբեդ գետի մյուս կողմ։
Կամուրջը, որ կապ էր ապահովում 7 բնակավայրերի հետ՝ Ճոճկան, Շամլուղ, Ախթալա, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում և Բենդիկ, հեղեղների հետևանքով մասնակի փլուզվել էր:
Հեղեղումները մեծ ավերածությունների պատճառ են դարձել Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ գետը վարարման հետևանքով Լոռու մի շարք գյուղերում և քաղաքներում արտակարգ իրավիճակ ստեղծվեց։ Փլուզվել են ճանապարհեր, այդ թվում՝ դեպի Վրաստան տանող միջպետական ճանապարհը։ Քանդվել են կամուրջներ, տները լցվել են ջրով։ Հաղորդվել է 4 զոհի մասին։