Բաքուն ու Իսլամաբադը քննարկում են Անկարայի մասնակցությամբ եռակողմ ձևաչափի ամրապնդումը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, արխիվ

Պակիստանում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին այսօր ընդունել է այդ երկրի վարչապետ Շահբազ Շարիֆը։ Ադրեբջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության համաձայն՝ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական, էներգետիկ ոլորտներում:

«Նշվել է, որ բոլոր ոլորտներում Ադրբեջան-Պակիստան-Թուրքիա եռակողմ համագործակցության ձևաչափի ակտիվության ամրապնդումը հատուկ ներդրում կունենա փոխշահավետ համագործակցության մեջ և կծառայի երեք երկրների տարածաշրջանային և գլոբալ դիրքերի ամրապնդմանը», - ասված է ադրբեջանական կողմի հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չորս գյուղերի վերադարձը դրական ներդրում ունի հարաբերությունների կարգավորման գործընթացում. ԲայրամովԲայրամովն այցելում է Պակիստան