Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները այդ երկրի փոխվարչապետի, արտգործնախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջին տարիներին Բաքուն և Իսլամաբադը հետևողականորեն խորացնում են կապերը ռազմական, տնտեսական և այլ ոլորտներում:
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում, ըստ Հայաստանի իշխանությունների, ադրբեջանական կողմից ռազմական գործողություններում ներգրավված են եղել նաև Պակիստանի բանակի հատուկջոկատայինները։ Այդ մասին հայտարարել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։