Օրբանը ճնշումների է ենթարկվում ԵՄ-ի կողմից, քանի որ չի միանում հակառուսական պատժամիջոցներին. Պեսկով

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան, արխիվ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնվել է ԵՄ ղեկավարության կողմից աննախադեպ ճնշման տակ, քանի որ ցանկանում է հոգալ իր երկրի շահերի համար: Այդ մասին այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ամեն անգամ, երբ ԵՄ անդամ երկրների հետ կապված որևէ պարտավորեցնող որոշում է կայացվում, իհարկե, Բուդապեշտն առաջին հերթին այն վերլուծում է՝ ելնելով Հունգարիայի շահերից», - ասել է խոսնակը:

Այդպես նա արձագանքել է զանգվածային լրատվամիջոցների հաղորդագրություններին այն մասին, որ Եվրոպական միության ղեկավարները ցանկանում են պատժիչ գործողություններ կիրառել Հունգարիայի նկատմամբ՝ ԵՄ հակառուսական պատժամիջոցներին չմիանալու համար:

«Բրյուսելում ոչ բոլորին է դուր գալիս նման անկախությունը, դրա պատճառով և՛ Օրբանը, և՛ Հունգարիայի ողջ ղեկավարությունը ենթարկվում են անթաքույց և, կարելի է ասել՝ աննախադեպ ճնշումների», - նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արևմուտքի գերակայությունն ավարտվել է․ Վիկտոր Օրբան«Թրամփը վերընտրվելու դեպքում մտադիր է դադարեցնել օգնությունը Կիևին»․ ՕրբանԵՄ-ը հաստատեց Ուկրաինային 50 մլրդ եվրո տրամադրելու որոշումը