Մատչելիության հղումներ

Արևմուտքի գերակայությունն ավարտվել է․ Վիկտոր Օրբան


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համոզմամբ, Արևմուտքի գերակայությունն ավարտվել է, և այսօր նոր աշխարհակարգ է ձևավորւմ:

Այդ մասին վարչապետն ասել է արտասահմանում հավատարմագրված հունգարացի դեսպանների հետ հանդիպման ընթացքում:

Նա կոչ է արել դիվանագետներին՝ աշխարհին տնտեսական փաստերով ցույց տալ, թե որքան հաջողակ է Հունգարիան և չներքաշվել քաղաքական տարաձայնությունների շուրջ վեճերի մեջ:

«Արևմուտքի հեգեմոնիան ավարտվել է, այսօր դա ոչ ոք չի վիճարկում։ Նոր աշխարհակարգ է ձևավորվում, իրավիճակը պետք է անընդհատ գնահատել ու վերլուծել։ Փորձեր են արվում աշխարհը բաժանել աշխարհաքաղաքական ճամբարների»,- ասել է Օրբանը:

Նրա խոսքով՝ ինքնիշխանությունը պաշտպանող Հունգարիայի նման երկրները հայտնվում են հսկայական արտաքին ճնշման տակ:

«Ճամբարին միանալու դեպքում մանևրելու սահմանափակ հնարավորություն է մնում, հետևաբար, թեև Հունգարիան շահագրգռված է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցությամբ, աշխարհի բաժանումը դաշինքների չի բխում մեր շահերից: Ուրեմն, մենք կամրապնդենք կապերն այլ երկրների հետ, որոնք պաշտպանում են իրենց ինքնիշխանությունը»,- եզրափակել է Օրբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG