Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատարի միջև հեռախոսազրույց է կայացել

Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանի, 24-ը մայիսի, 2024թ.

Հեռախոսազրույց է կայացել արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Ալի Բաղերի Քանիի միջև:

Հայաստանի արտգործնախարարության լրատվականի փոխանցմամբ՝ ի հաջորդումն մայիսի 22-ին Թեհրան ՀՀ վարչապետի պատվիրակության այցի՝ Միրզոյանը ևս մեկ անգամ իր գործընկերոջը ցավակցություն է հայտնել ԻԻՀ նախագահի, արտաքին գործերի նախարարի և նրանց ուղեկցող անձանց զոհվելու կապակցությամբ և արտահայտել իր զորակցությունը:

Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների և ժողովուրդների միջև բարիդրացիական կապերը խորն են ու ամուր և կկրեն շարունակական բնույթ: Արարատ Միրզոյանը և Ալի Բաղերի Քանին անդրադարձ են կատարել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին՝ շեշտելով մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման և ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովման հարցում փոխադարձ պատրաստակամությունը:

Իրանական կողմն իր հերթին ցավակցություն և զորակցություն է արտահայտել ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի և վնասների կապակցությամբ, ասված է հաղորդագրությունում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թեհրանից վստահեցնում են՝ Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կկրենՓաշինյանը Թեհրանում հանդիպել է Ալի Խամենեիի հետՀայաստանի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահի պաշտոնակատարի հետ