Պապիկյանը հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահի, այլ պաշտոնյաների հետ

Հայաստանի պաշտպանության նախարարի և ԵՄ ազմական կոմիտեի նախագահի հանդիպումը, լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Բրյուսելում Շումանի անվտանգության և պաշտպանության ֆորումի աշխատանքների շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հանդիպել է Եվրամիության ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ:

ՀՀ ՊՆ լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Ֆորումի շրջանակում Սուրեն Պապիկյանը հանդիպումներ է ունեցել նաև ԵՄ ԱԳԵԾ գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիզի, ԵՄ քաղաքական ու անվտանգության կոմիտեի նախագահող Դելֆին Պրոնկի և ԱԳԵԾ Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի, Միջին Ասիայի, տարածաշրջանային համագործակցության ու ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթի հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պապիկյանը համագործակցության հարցերի շուրջ քննարկումներ է ունեցել մի քանի երկրների նախարարների հետԵրևանն ու Բրյուսելը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններըՍուրեն Պապիկյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՓաշինյան. «Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ Հայաստանին ԵՄ Խաղաղության հիմնադրամում ներառելու համար»