Վրացական խորհրդարանում մեկնարկել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրինագծի վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի կողմից դրված վետոյի հաղթահարման շուրջ քննարկումները։
Առաջինն այս հարցը քննարկվել է խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում, որի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել վետոյի հաղթահարմանը։ «Հանձնաժողովում վետոն հաղթահարված է, հարցը այսպիսով փակված է», - հայտարարել է այս կառույցի ղեկավար Անրի Օհանաշվիլին։
Վաղն արդեն նախագահական վետոյի հաղթահարման հարցը կքննարկվի Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում։
Նախագահ Զուրաբիշվիլին վիճահարույց օրինագիծը վետոյի էր ենթարկել մայիսի 18-ին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թբիլիսիում ցուցարարները պատրաստվում են երթով գնալ ՆԳՆՎրաստանի խորհրդարանը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վետոն հաղթահարելու նիստը կգումարի մայիսի 27-ին