ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայանը, անդրադառնալով Վրաստանի իշխանություներին Միացյալ Նահանգների քննադատությանը և որոշ սահմանափակումներ կիրառելու հարցին, ասել է, թե Ամերիկայի որոշումը պարտադրանք չէ։
«Ամեն ինչ պարզ է․ եթե դուք ֆուտբոլային խաղին մասնակցելու ցանկություն եք հայտնում, դուք չեք կարող ասել, թե 15 խաղացողով եք հանդես գալու, իսկ մյուս կողմից 7-ը լինեն, կամ որ դուք պետք է լրացուցիչ գնդակով խաղաք։ Պետք է խաղալ այն ակումբի կանոններով, որի կազմում փորձում եք հանդես գալ», - ասել նա՝ նշելով, որ Վրաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված գործողությունները համատեղելի չեն ոչ միանալու փորձի, ոչ էլ իրական անդամակցության հետ։ Նա նշել է, որ Վրաստանում ընդունված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, դրա շուրջ հռետորաբանությունը և ցուցարարների նկատմամբ բռնություններն անհամատեղելի են դեպի ԵՄ և ՆԱՏՕ շարժվելու ընտրության հետ:
Օ'Բրայանը չի մանրամասնել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների, մասնավորապես՝ «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի դեմ ԱՄՆ-ի հետագա հնարավոր քայլերը, բայց նշել է, որ պատժամիջոցների ենթարկվող անհատների ցանկը չի հրապարակվելու։