Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում «ստեղծված ապօրինի ջոկատների» մասին տեղեկատվություն չի ստացվել: Եթե քաղաքացիները ունեն նման տեղեկություններ, կարող են դիմել ՆԳՆ ոստիկանություն, «Ազատությանը» փոխանցեցին նախարարությունից:
«Հայաստանի Հանրապետությունում պետական կառույցներից բացի զինված, ապօրինի որևէ ստորաբաժանում չի կարող գոյություն ունենալ: Նման ապօրինի ստորաբաժանումներ ստեղծելու ցանկացած փորձ անգամ իրավապահ համակարգի կողմից, օրենքի սահմաններում կարժանանա ամենախիստ արձագանքի», - ընդգծում է Ներքին գործերի նախարարությունը:
Վերջին շաբաթների բողոքի ակցիաները գլխավորող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր հայտարարել է և իրավապահների ուշադրությունը հրավիրել, որ «ըստ լուրերի՝ իշխանությունները խմբեր են կազմում 15-17-հոգանոց, նաև, ըստ լուրերի, հայտնի օլիգարխի գլխավորությամբ, էն որ մեզ սպառնում էր [...], նույնիսկ մարտական տրամադրության խմբեր են կազմում՝ ինչ-որ Աշոտ Մկրտչյանի գլխավորությամբ»: «Եթե չկան, թող հերքեն այդ լուրերը», - ասել է Բագրատ սրբազանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բագրատ սրբազանը պնդում է՝ ռեպրեսիաներ են իրականացվում