Թբիլիսիում ցուցարարները պատրաստվում են երթով գնալ ՆԳՆ

Վրաստան - «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ հանրահավաքը խորհրդարանի շենքի դիմաց, Թբիլիսի, մայիս, 2024թ.

Թբիլիսիում ցուցարարները հավաքվում են Ազատության հրապարակում, որտեղից պատրաստվում են երթով գնալ դեպի Ներքին գործերի նախարարություն։ «Ազատության երթի» մասնակիցները հայտարարել են՝ իրենց նպատակն է հիշեցնել, որ ՆԳՆ-ն պետական պատասխանատու մարմին է, որը կոչված է ծառայելու Վրաստանին։

Վերջին շաբաթների ընթացքում Թբիլիսիում անդադար բողոքի ակցիաներ են անցկացվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի դեմ։

Երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետոյի է ենթարկել ընդունված վիճահարույց օրենքը, բայց խորհրդարանը պատարաստվում է վետոն հաղթահարելու համար մայիսի 27-ին նիստ գումարել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Վրաստանի խորհրդարանը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վետոն հաղթահարելու նիստը կգումարի մայիսի 27-ին Կոբախիձե․ «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի շուրջ քննարկումների հեռանկար չկա»Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքըԼարված իրավիճակ Թբիլիսիում․ հատուկ ջոկատայինները ցուցարարներին հեռացնում են խորհրդարանի մուտքերի մոտից