Ալիևի վարչակազմը հայաթափված Ստեփանակերտում անվճար կրթություն, ձրի կեցություն է խոստանում ուսանողներին

Լեռնային Ղարաբաղ - Արցախի պետական համալսարանը Ստեփանակերտում, արխիվ

Հարմարավետ հանրակացարանային սենյակներ, խնամված կանաչապատ տարածք, լեռնային տեսարան, շքեղ դասասենյակներ, լավագույն դասախոսական կազմ, անվճար ուսուցում, կեցություն՝ ներառյալ անվճար սնունդ, և նոութբուք․ Ալիևի վարչակազմը նման գայթակղիչ պայմաններ է առաջարկում հայաթափված Ստեփանակերտում սովորելու համար:

Ադրբեջանի կառավարությունը ցանկանում է մինչև նոր ուսումնական տարին 1200 ուսանող գտնել ուրվականների քաղաք հիշեցնող Ստեփանակերտում սովորելու համար:

Արցախի պետական համալսարանը Ադրբեջանի առաջատար ԲՈՒՀ դարձնելու համար Բաքուն շուրջ 6 միլիոն դոլար է ծախսել , ադրբեջանցի պաշտոնյաները պնդում են՝ համալսարանի շենքի «մեծ մասը զրոյից» են կառուցել:

Մինչև սեպտեմբերյան ռազմական հարձակումն ու դրան հաջորդած հայերի բռնի տեղահանությունը Արցախի պետհամալսարանում սովորում էր մոտ 3 հազար ուսանող, ԲՈՒՀ-ը ուներ երեք մասնաշենք և վարչական շենք, գործում էր 5 ֆակուլտետ, 18 ամբիոն, որոնցում աշխատում էր մոտ 200 դասախոս, այդ թվում՝ 16 պրոֆեսոր և 78 դոցենտ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Ստեփանակերտում «Ղարաբաղի համալսարան» կբացի