Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել Ստեփանակերտում (փաստաթղթում օգտագործվում է Խանքենդի տեղանունը. - խմբ.) «Ղարաբաղի համալսարան» բացելու մասին։
Ադրբեջանի ղեկավարի ստորագրած այս փաստաթղթի համաձայն՝ ուսումնական հաստատությունը վերստեղծվելու է մինչև 1991 թվականը գործած Մանկավարժական ինստիտուտի հիմքի վրա և պետք է ընդգրկվի երկրի կրթության և գիտության նախարարության կազմում։
«Ղարաբաղի համալսարանը հիմնադրվում է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական կարիքներից ելնելով՝ բարձր որակավորում ունեցող կադրեր պատրաստելու նպատակով», - նշված է Ալիևի հրամանագրում։