Ռուսական ուժերի նոր հարվածների հետևանքով Խարկովում առնվազն ութ մարդ է տուժել, հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքում և գազալցակայանում, հայտնում է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաքը կրակի տակ է շաբաթներ շարունակ։
Նոր հարվածները ռուսական կողմը չի մեկնաբանել։ Անկախ աղբյուրները պատերազմի պայմաններում չեն կարող ինքնուրույն ստուգել հակամարտող կողմերի հայտարարությունները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Չուգուևում ռուսական հարվածներից մանկապարտեզ է վնասվելՌուսական ուժերը կրկին հարվածել են Խարկովին Ռուսական կողմը հաղորդում է Դոնբասում նոր առաջխաղացման մասին