Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Դոնբասում արձանագրված նոր առաջխաղացման մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր տարածած հաղորդագրության մեջ պնդում է, որ զորքերի հարավային խմբավորմանը հաջողվել է վերահսկողություն սահմանել Լուգանսկի մարզի Բելեգորովկա բնակավայրի հանդեպ։
Ռազմական գործողություններին հետևող ամենահեղինակավոր ուկրաինական Տելեգրամ ալիքի՝ Deep State-ի տեղեկություններով՝ ռուսական ուժերը վերջին 24 ժամում հարձակում են ձեռնարկել նաև Խարկովի մարզի Զելյոնոե բնակավայրի ուղղությամբ, այժմ այստեղ համառ մարտեր են ընթանում։