Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որն անվտանգության և պաշտպանության պակտ ստորագրեց ԵՄ-ի հետ

ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը պակտի ստորագրման արարողությունից հետո, Բրյուսել, 21-ը մայիսի, 2024թ.

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է՝ Մոլդովան դարձավ առաջին երկիրը, որը ԵՄ-ի հետ անվտանգության և պաշտպանության պակտ ստորագրեց։

«Այս գործընկերությունը կուժեղացի երկրի կայունությունը, թույլ կտա անվտանգային մարտահրավերների դեմ համատեղ մոտեցումներ մշակել, ավելի արդյունավետ կդարձնի մեր ներգրավվածությունը և թույլ կտա բացահայտել համագործակցության նոր ասպարեզներ», - X սոցցանցում գրել է Բորելը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյան. «Սպասում ենք ԵՄ որոշմանը՝ Հայաստանին ԵՄ Խաղաղության հիմնադրամում ներառելու համար»Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումըՀայաստանը, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամիցՎրաստանը ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ կստանա, միությունն Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցություններ կսկսի