Ռուսական ուժերի օկուպացիայի տակ գտնվող Դոնեցկի քաղաքապետ Ալեկսեյ Կուզմինը Տելեգրամի իր էջում գրել է, որ ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով վնասվել են բնակելի տներ, առևտի կենտրոն և ենթակառուցվածքային օբյեկտներ։
Ըստ նրա գրառման՝ նախնական տեղեկություններով բազմաբնակարան շենքում մեկ տղամարդ է զոհվել։
Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ մարդատար ավտոմեքենայի վրա դրոն-կամիկաձեի գրոհի հետևանքով տեղում մեկ կին է զոհվել։ Մյուս երկու ուղևորները և վարորդը վիրավորվել են։
Ուկրաինական կողմը հիմնականում չի արձագանքում այս հաղորդումներին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կուրսկի մարզում մեկ մարդ է զոհվել ուկրաինական կողմի հրետակոծության հետևանքով